Թուրքիան հայտնել է, որ ձերբակալել է ավելի քան 100 մարդ ԻՊ-ի հետ կապերի կասկածանքով

Թուրքիան հայտնել է, որ այս շաբաթ ձերբակալել է ավելի քան 100 մարդ, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ, տեղեկացրել է AFP-ը։

Սա Թուրքիայում վերջին զանգվածային ձերբակալությունն է դարձել՝ ուղղված այդ ահաբեկչական կազմակերպության դեմ։

Նոր շրջայցերը կատարվել են ողջ երկրում, այդ թվում մայրաքաղաք Անկարայում և թուրքական ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում։

119 մարդու ձերբակալությունն այս շաբաթ հաջորդել է մեկ այլ զանգվածային ձերբակալության՝ 99 մարդու, որոնց մասին հայտարարվել է օգոստոսի սկզբին։

2019թ. ինքնահռչակ «խալիֆայության» փլուզումից հետո ԻՊ որոշ անդամներ բնակություն են հաստատել Թուրքիայում։

Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ 2023թ. հունիսից ձերբակալվել է ավելի քան 3 600 մարդ, որոնք կասկածվել են խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։

News.am