ԵՏՀ էներգետիկայի դեպարտամենտի փոխտնօրեն է նշանակվել Հայաստանի ներկայացուցիչը

Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Թութունջյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) էներգետիկայի դեպարտամենտի փոխտնօրեն։ Այս մասին հայտնում է ԵՏՀ պաշտոնական կայքը։

Նշվում է, որ Հայկ Թութունջյանը 2011-2014 թվականներին զբաղեցրել է ՀՀ վարչապետի (Տիգրան Սարգսյան) օգնականի պաշտոնը։

2014-2017 թվականներին նա ղեկավարել է Զարգացման հայկական նախաձեռնություններ հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագիրը։

Թութունջյանը 2017-2021 թվականներին եղել է ԵՏՀ արարողակարգի և կազմակերպչական աջակցության վարչության արտաքին կապերի բաժնի պետ։ 2021 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի օգոստոսը աշխատել է ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքների դեպարտամենտի փոխտնօրեն։

Sputnik Արմենիա