Կիրանցի դպրոցն այս տարի 3 առաջին դասարանցի ունի
Այս տարի Տավուշի մարզի Կիրանցի գյուղը 3 առաջին դասարանցի ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը։
Նրա խոսքով՝ դպրոցն ընդհանուր առմամբ այս պահին 34 աշակերտ ունի։
«Հիմա գույք ենք տեղափոխում նոր դպրոց»,- նշեց Բաբինյանը՝ հավելելով, որ նոր ուսումնական տարում աշակերտները սովորելու են նորակառույց դպրոցում։
Հիշեցնենք՝ խոսքն այն դպրոցի մասին է, որ հայ-ադրբեջանական նոր սահմանից մոտ 40-50 մետր հեռավորության վրա է։
Դպրոցի տնօրենը չցանկացավ պատասխանել այն հարցին, թե արդյոք կան ծնողներ, որոնք հրաժարվել են երեխաներին նոր դպրոց ուղարկել՝ մտահոգվելով անվտանգության համար։
Նշենք, որ Կիրանցում սահմանազատման հետևանքով ընդհանուր 30 անձի պատկանող 54 գույք է անցել է ադրբեջանական կողմին, որոնց բոլորի համար առկա են կադաստրի վկայականներ։