Ուկրաինական F-16-ի աղետի հետաքննությանը կներգրավեն միջազգային փորձագետների
СNN ամերիկյան հեռուստաընկերությունը, հղում կատարելով ուկրաինական զինվորական շրջանակներում ունեցած աղբյուրներին, տեղեկացրել է, որ Ուկրաինայում F-16-ի աղետի հետաքննությանը կներգրավվեն միջազգային փորձագետներ։
Հինգշաբթի հայտնի է դարձել, որ օգոստոսի 26-ին ռուսական զանգվածային հրթիռային գրոհի ժամանակ Ուկրաինայի ՌՕՈւ-ն կորցրել է F-16 կործանիչներից մեկը, որը տրամադրել էին արևմտյան դաշնակիցները։ Աղետի պատճառների մասին ուկրաինացի զինվորականները պաշտոնապես չեն տեղեկացրել։
Բի-բի-սիի աղբյուրների տվյալներով՝ Ուկրաինայի բանակը բացառում է օդաչուի սխալի և այն վարկածները, որ ինքնաթիռը խփվել է ռուս զինվորականների կողմից։
Որոշ ԶԼՄ-ներ և ուկրաինացի քաղաքական գործիչներ տեղեկացնում են, որ կործանիչը կարող էր դառնալ «բարեկամական կրակի» զոհը, այսինքն՝ պատահաբար խոցվեր ՀՕՊ միջոցներով, բայց այս վարկածը ևս առայժմ ծանրակշիռ հաստատում չի ստացել։
News.am