Հայաստանը Վրաստանի առևտրային գործընկերների առաջին տասնյակում է

2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին Թուրքիան դարձավ Վրաստանի հիմնական առևտրային գործընկերը։

BMG-ի տվյալներով՝ երկու երկրների միջև շրջանառությունը կազմել է 1,809 միլիարդ դոլար, ինչը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ7,1%-ով ավելի է։

Այս ընթացքում Ռուսաստանը Վրաստանի հիմնական առևտրային գործընկերների ցանկում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 1,428 միլիարդ դոլար շրջանառությամբ։

Երրորդ տեղում ԱՄՆ-ն է։ ԱՄՆ-ի հետ Վրաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 1,078 միլիարդ դոլար (10,2%-ով պակաս)։

ԱՄՆ-ին հաջորդում է Չինաստանը (1,056 միլիարդ դոլար), իսկ հնգյակը եզրափակում է Ադրբեջանը։

Վրաստանի առևտրային գործընկերների տասնյակում են նաև Գերմանիան, Ղրղզստանը, Ղազախստանը, Հայաստանը և Ճապոնիան։

News.am