ԻՆՉՊԵ՞Ս Է ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Լեռնային Ղարաբաղը մի քանի ամիս շրջափակման մեջ էր: Այն տևեց յոթ ամիս, մինչև 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումը Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազարանոց ամբողջ բնակչությանը ստիպեց փախչել միակ լեռնային ճանապարհով:
Շրջափակման ընթացքում դժվարությունները, որոնց առնչվում էին Լեռնային Ղարաբաղի բնակիչները, այն ժամանակ լուսաբանում էին տեղական և միջազգային լրատվամիջոցները, սակայն քիչ էին հաղորդումները այն դժվարությունների մասին, որոնց առնչվել են նրանց օգնել փորձող մարդասիրական կազմակերպության աշխատակիցները:
OCCRP-ն (Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոն) հավաքել է հումանիտար աջակցություն ցուցաբերող սակավաթիվ միջազգային կազմակերպություններից մեկին Ադրբեջանի կողմից խոչընդոտման՝ մինչ օրս առավել ամբողջական պատկերը:
Ամիսներ շարունակ Լեռնային Ղարաբաղում ցանակացած մեկի՝ դուրս պրծնելու և լայն բժշկական օգնություն ստանալու համար միակ հնարավորությունը ԿԽՄԿ-ի ավտոշարասյուններից մեկում տեղ զբաղեցնելն էր: Բայց մինչ Ադրբեջանից պահանջվում էր ապահովել միակ ճանապարհով դեպի Հայաստան «անխոչընդոտ տեղաշարժը», OCCRP զեկույցը ցույց է տալիս, որ ԿԽՄԿ-ի աշխատանքը գործնականում խիստ սահմանափակված է եղել:
ԿԽՄԿ-ի ավտոշարասյունները շրջափակման ընթացքում Լեռնային Ղարաբաղից դուրս են բերել շուրջ 1500 մարդու, նրանց թվում՝ ավելի քան 800 հիվանդի: Ըստ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների՝ դրա անհրաժեշտությունը շատ ավելի մեծ էր։
ԿԽՄԿ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյան ասում է, որ գործընթացը գնալով ավելի էր սրվում, քանի որ Ադրբեջանի իշխանությունները ավելի ու ավելի շատ խոչընդոտներ էին ստեղծում:
«Յուրաքանչյուր հաջորդ պահակախմբով (ադրբեջանական անօրինական անցակետը) անցնելն ավելի ու ավելի դժվար էր տրվում»,- պատմում է կազմակերպության աշխատակիցը։
«Նրանք ճնշում են գործադրել», - պարզաբանեցին նրանք՝ նկարագրելով բյուրոկրատական և լոգիստիկ խնդիրներն ու ճամփորդությունների ուղղակի արգելքները: «Մենք չէինք կարողանում պատշաճ կերպով աշխատել»:
Թեև ադրբեջանական Կարմիր մահիկին հանձնարարված էր պահպանել Կարմիր խաչի պաշտոնական սկզբունքները, ներառյալ չեզոքությունը, անկողմնակալությունը և միասնությունը, Կարմիր մահիկի պաշտոնյաները բազմիցս ընդունել են Ադրբեջանի կառավարության նարատիվները, հրապարակայնորեն կասկածի տակ էին դնում Լեռնային Ղարաբաղի հայերի տառապանքը և վիճարկում ԿԽՄԿ առաքելության լիզորությունները:
Ադրբեջանական Կարմիր մահիկը խոր կապեր ունի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմի հետ, որի իշխանության ավելի քան 20 տարին Ադրբեջանը թողել է մարդու իրավունքների և ժողովրդավարության վարկանիշի վերջին հորիզոնականում:
Ղարաբաղը Ադրբեջանին է փոխանցել Իոսիֆ Ստալինը՝ այդ երկրներում խորհրդային իշխանության հատատումից հետո։ Նման կերպ, հակամարտությունը 70 տարի շարունակ ճնշվել է, և կրկին բռնկվել է, երբ երկու հանրապետությունները վերականգնել են իրենց անկախությունը։
Իլհամ Ալիևը, զորացնելով իր բանակն անօդաչու թռչող սարքերով, ծանր հրետանիով և առաջադեմ տեխնոլոգիաներով, որոնք ձեռք էին բերվել նավթի բուռն վաճառքի արդյունքում, 2020 թվականին հարձակում ձեռնարկեց, որը հեշտությամբ խորտակեց հայկական պաշտպանությունը: Ադրբեջանի զորքերը գրավեցին Լեռնային Ղարաբաղի տարածքի մեծ մասը։
Հայերի ձեռքում մնաց Ստեփանակերտի շուրջը կենտրոնացած մեկուսացված անկլավը, որի բնակչությանը {կենսական ապրանքներով} մատակարարվում էր միակ ճանապարհով՝ Լաչինի միջանցքով։ Այն հսկում էին ռուս խաղաղապահները, որոնք հաճախ ենթարկվում էին Ադրբեջանի պահանջներին։
Իրադրությունը շարունակվեց հաջորդ երկու տարիներին, որի ընթացքում Կարմիր Խաչի մարդասիրական ջանքերը մեծացան իրենց ծավալով և բարդությամբ: Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի երկարամյա առաքելության տարեկան բյուջեն ավելացել է ավելի քան չորս անգամ՝ հասնելով մոտ 48 միլիոն դոլարի։ Մինչև 2023 թվականը տարածքում աշխատում էր 75 աշխատակից, իսկ տարածքից դուրս՝ ևս հարյուրավոր աշխատակիցներ: Բայց ամենամեծ խնդիրը դեռ առջևում էր։
Երբեմն բեռնափոխադրումներն ամբողջությամբ դադարեցվում էին։ Այս ժամանակաշրջանները համապատասխանում են Ադրբեջանի կողմից ճնշման ուժեղացման դրվագներին, որոնք նկարագրել են Կարմիր Խաչի աշխատակիցները:
Օրինակ՝ 2023-ի ապրիլի վերջին ԿԽՄԿ-ի ավտոշարասյունները հինգ օրով կանգնեցվեցին, մինչ Հակարի կամրջի վրա ադրբեջանական ապօրինի անցակետ էր կառուցվում։ Բնապահպան ակտիվիստներին փոխարինեցին ադրբեջանից սահմանապահները.
Եվս մեկ շաբաթ անց բեռնափոխադրումներն դարձյալ դադարեցվեցին, այս անգամ գրեթե մեկ ամսով, քանի որ Ադրբեջանը նոր պահանջներ ներկայացրեց, այդ թվում՝ պահանջելով տրամադրել Կարմիր խաչի բժշկական շարասյունով տեղափողվող յուրաքանչյուր ուղևորի անձնագրի պատճենը:
Հունիսի 15-ին կամրջի վրա ադրբեջանցի զինվորների և հայ սահմանապահների բախումից հետո Ադրբեջանը բոլորի առաջ երթուղին փակեց։
Անցակետի փակումը սպառնում էր բուն միջանցքի գոյությանը։ Թեև մի քանի օր անց ԿԽՄԿ-ի թույլատրվեց վերսկսել փոխադրումները, ռուսական սննդամթերքի կանոնավոր մատակարարումներն այլևս չէին հասնում Լեռնային Ղարաբաղ: Նույնիսկ խաղաղապահները սեփական կարիքների համար անհրաժեշտ մատակարարումները ստիպված էին ուղղաթիռներով իրականացնել։
Կազմակերպության պաշտոնյան պատմումէ, որ ԿԽՄԿ-ն արեց հնարավոր ամեն ինչ՝ ակտիվանալու և գոնե որոշակի օգնություն ցուցաբերելու համար: Սակայն առաքելությունն ընդամենը մի քանի բեռնատարներ ուներ, որոնք կարող էին օգտագործել, և որպես կանոն Լեռնային Ղարաբաղ արդեն թույլ չէր տրվում վառելիք տեղափոխել, նույնիսկ ԿԽՄԿ-ի կարիքների համար:
Իրավիճակի վատթարացմանը զուգահեռ Կարմիր Խաչը վարձեց առևտրային բեռնատարներ՝ փորձելով ավելի շատ պաշարներ ներկրել: Սակայն որոշ վարորդներ բռնվեցին ծխախոտն ու այլ ապրանքներն անձնական նպատակով մաքսանենգ վաճառքով զբաղվելիս, ինչը Ադրբեջանին դրդեց կոշտ միջոցներ ձեռնարկել:
«Ամեն օր նրանք ԿԽՄԿ-ին մեղադրում էին մաքսանենգ գործունեությամբ զբաղվելու մեջ»,-պատմում է պաշտոնյան: Առևտրային բեռնափոխադորւմների սխեման դադարեցվեց:
Յոթ ամիս տևած պաշարումից հետո, հուլիսի վերջին, ԿԽՄԿ-ն հազվագյուտ հրապարակային հայտարարություն տարածեց, որում նշվում էր, որ այլևս ոչ մի պաշար չի կարող տեղ հասցնել: Հայտարարության տեքստը հանգամանորեն մշակվել է, որպեսզի մեղքը չվերագրվի՝ դիմելով միայն «համապատասխան որոշում ընդունողներին»՝ «ԿԽՄԿ-ին թույլ տալ վերսկսելու իր հիմնական մարդասիրական գործողությունները»:
ԿԽՄԿ-ի հայտարարությունից ընդամենը օրեր անց Ադրբեջանի պաշտոնյաները ձերբակալեցին բժշկական շարասյան 68-ամյա խնամյալին:
«Դա մղձավանջ էր», - պատմում է ԿԽՄԿ-ի պաշտոնյան: «Այդ պահին մենք չէինք կարող երաշխավորել, որ [ուղևորները] կկարողանան ազատորեն հատել Հակարիի կամուրջը»: Շատ տղամարդիկ սկսեցին վախեցան այս երթուղուց օգտվելուց: Այդ պահից ի վեր շարասյուններով հիմնականում կանայք և երեխաներ էին տեղափոխվում։
Մոտավորապես նույն ժամանակահատվածում Բաքուն սկսեց նոր պահանջներ դնել։ Ադրբեջանի կառավարությունը հայտարարեց, որ Լաչինի միջանցքի փոխարեն արգելափակված տարածք մատակարարումները պետք է իրականացվեն այլ ճանապարհով՝ Լեռնային Ղարաբաղը կապելով ոչ թե Հայաստանի, այլ ադրբեջանական Աղդամ քաղաքի հետ։
Առաջարկը, որը հաճախ հնչեցվում էր հրապարակայնորեն, միաժամանակ մասնավոր կերպով համառորեն առաջարկվում էր ԿԽՄԿ առաքելությանը, պատմում է Կարմիր Խաչի աշխատակիցը:
ԿԽՄԿ-ի Բաքվի գործընկերներին հայտնել են, թե ճգնաժամը «Ադրբեջանի ներքին խնդիրն է», և որ կա տեղական խումբ, որն իդեալական կերպով կարող է լուծել խնդիրը՝ ադրբեջանական Կարմիր մահիկը:
Կարմիր մահիկն այնուհետև հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում տասնամյակներ շարունակ աշխատող ԿԽՄԿ էր բոլոր կողմերի կողմից համաձայնեցված մանդատի ներքո, այնտեղ գործունեություն ծավալելու իրավունք չունի: Ավելին, հայտարարության մեջ նշվում է, որ «տարածաշրջանում «մարդասիրական ճգնաժամ» գոյություն չունի։
Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զորքերը ներխուժեցին Լեռնային Ղարաբաղ՝ ստիպելով անկլավի գրեթե ամբողջ հայ բնակչությանը Լաչինի միջանցքով փախչել Հայաստան։ Ամիսներ շարունակ սովից հյուծված տասնյակ մարդիկ 30-ժամ տևած սարսափելի ճանապարհորդության ժամանակ զոհվեցին։