Սթոլտենբերգ․ Ուկրաինայի ներխուժումը Ռուսաստանի Կուրսկի մարզ օրինական է
Ուկրաինայի ներխուժումը Ռուսաստանի Կուրսկի մարզ օրինական է և համապատասխանում է Կիևի ինքնապաշտպանության իրավունքին, հայտնել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը գերմանական Welt am Sonntag շաբաթաթերթի հարցազրույցում։
«Ուկրաինան իրեն պաշտպանելու իրավունք ունի։ Եվ միջազգային իրավունքի համաձայն՝ այդ իրավունքը չի սահմանափակվում սահմանով»,- ասել է Սթոլտենբերգը՝ ավելացնելով, որ ՆԱՏՕ-ն նախապես տեղեկացված էր Ուկրաինայի պլանների մասին և դրանցում որևէ դեր չի խաղացել։
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը նաև հայտնել է, որ Ուկրաինան վտանգի է ենթարկվում՝ խորանալով ռուսական տարածքում, բայց Կիևը պետք է որոշի, թե ինչպես վարի իր ռազմական գործողությունը։
«Նախագահ Զելենսկին հստակ հասկացրել է, որ գործողությունն ուղղված է բուֆերային գոտու ստեղծմանը՝ կանխելու համար Ռուսաստանի հետագա հարձակումները,- ասել է նա։- Ինչպես և բոլոր ռազմական գործողություններ, սա կապված է ռիսկերի հետ։ Բայց հենց Ուկրաինան պետք է որոշի, թե ինչպես պաշտպանվի»։
News.am