Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել համաձայնեցված հոդածները

Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին առաջարկ է ներկայացրել։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ դա երեկ է արվել, և պաշտոնական Բաքուն, ըստ նրա, թերևս չի էլ հասցրել ծանոթանալ առաջարկի էությանը։

«Առաջարկի էությունը հետևյալն է խաղաղության պայմանագրի վերջին նախագծում ունենք 17 հոդված, որից 13-ը լիարժեք համաձայնեցված է, ներառյալ նախաբանը։ Եվս 3 հոդված բաղկացած է մեկից ավելի նախադասություններից, և այդ հոդվածների մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է։ Մենք առաջարկել ենք վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածներն ու ձևակերպումները և դրանք ստորագրել որպես խաղաղության պայմանագիր, որովհետև դա հենց խաղաղության պայմանագիրն է։ Ինչու՞ ենք մենք դա հնարավոր համարում, որովհետև այդտեղ արձանագրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները»։

Վարչապետը կարծում, որ որևէ մեկը երբևէ չի կարող ունենալ այնպիսի պայմանագիր, որ բոլոր հնարավոր հարցերը կարգավորի։ Հայկական կողմի առաջարկի էությունն է՝ այս պահին վավերացնել այն բոլոր կետերը, որոնք այս պահին համաձայնեցված են, իսկ մնացյալ բոլոր հարցերի շուրջ քննարկումները շարունակել։

Փաշինյանը մանրամասնեց՝ կան հոդվածներ, որոնք, օրինակ, երկու նախադասություններից են կազմված մի նախադասությունը համաձայնեցված է, մյուսը՝ ոչ։

Sputnik Արմենիա