Փաշինյան․ Մեր ռուս գործընկերները շրջանցում են գերիների հարցը

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևորագույն դրույթներից մեկը վերաբերում է նաև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձին. և շատ դեպքերում, երբ մեր ռուս գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության մասին, ինձ համար ցավալի է տեսնել, որ իրենք գերիների հարցը շրջանցում են: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Եթե մենք ուզում ենք եռակողմ հայտարարությունները կարևորել, մենք պետք է առաջին հոդվածից սկսենք կարդալ և տեսնել, թե ով ինչ աշխատանք պետք է իրականացներ, որ չի իրականացրել: Սա կարևոր ընդգծում է:

Իհարկե, գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցը մեզ շատ մտահոգում է, մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում այդ ուղղությամբ: Այդ աշխատանքը չի երևում, և դա այդ աշխատանքի առանձնահատկությունն է: Երբ նախորդ տարի դեկտեմբերին տեղի ունեցած մեր 32 գերեվարված եղբայրների վերադարձը, դրան նախորդող շրջանում լի շատ հարցեր էին տրվում, և ես անընդհատ ասում էի, որ կատարվում է աշխատանք, և դա ամենօրյա է: Շատ երկար տևեց այդ ամեն ինչը և մարդիկ, երբեմն նաև հուսահատվում են, տպավորություն են ստանում, որ ոչ մի բան տեղի չի ունենում, բայց իրականությունն այդպիսին չէ»,-ասաց Փաշինյանը:

News.am