Փաշինյան․ Հայաստանը պատրաստ է ճանապարհներ տրամադրել Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի համար
Հայաստանը պատրաստ է ճանապարհներ տրամադրել Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանը դեմէ միջանցքային տրամաբանությանը, սակայն պատրաստ է ճանապարհների, հաղորդակցությունների բացմանը, օդային, երկաթուղային հաղորդակցությունների տրամադրմանը, Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք ճանապարհաշինությանը՝ հաշվի առնելով հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը:
«Մենք պատրաստ ենք այդ սկզբունքներով ճանապարհներ տրամադրել ։ Հայաստանը նույնպես պատրաստ է հասկանալ և հաշվի առնել Նախիջևան-Ադրբեջան, այսինքն ՝ Ադրբեջան-Ադրբեջան կապի առանձնահատկությունը։ Սակայն առանց մեր տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը նսեմացնելու և կասկածի տակ դնելու», - ասաց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խոսում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը, նրանց կարծիքով, պետք է Ադրբեջանի հիմնական մասը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և արտատարածքային երթուղի դառնա։ Պաշտոնական Երևանն էլ հայտարարում է, որ ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են։
Sputnik Արմենիա