Թեմի առաջնորդ․ Արցախի հուշարձանները հնարավոր է փրկել միայն արցախցիների վերադարձով

Արցախում մնացած պատմամշակութային հուշարձանները հնարավոր է փրկել միայն արցախցիների վերադարձով։ Արցախի անկախության օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Վստահ եմ` այլ կերպ այդ ամենը հնարավոր չէ պահպանել։ Արցախ վերադարձի համար էլ ամենակարևոր երաշխիքը երկրի պետականությունն է, որով հնարավոր է համախմբել ժողովրդին, այն ժողովրդին, որոնք տվել են այդ պետականության ստեղծման քվեն։ Մեր պետականության հիմքում մեր հերոսների թափված արյունն է, ու մենք ո՛չ իրավական, ո՛չ էլ բարոյական իրավունք չունենք մտածելու, որ Արցախի պետականությունը և հենց Արցախը կարող են հարցականի տակ լինել»,– նշեց Վրթանեսյանը։

Հարցին, թե ինչպես պետք է կազմակերպվի արցախցիների վերադարձը դեպի իրենց հայրենիք, հայր սուրբը շեշտեց` պետք է իրավաբաններն ու քաղաքագետները զբաղվեն այդ հարցով։

Sputnik Արմենիա