Ռուսական կողմը հայկական կոնյակի հետ կապված որևէ հարց չի բարձրացրել
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարը և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարը հայկական կոնյակի հետ կապված որևէ հարց չեն բարձրացրել։ Այս մասին Ազգային ժողովում սեպտեմբերի 2-ին Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90%-ի անապահովության մասին հրապարակումներին։
«Հեռախոսազրույց եմ ունեցել գյուղատնտեսության նախարարի և Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի հետ։ Այդ երկու հեռախոսազրույցների ընթացքում մենք քննարկել ենք տարբեր հարցեր, սակայն մեր ռուս գործընկերները կոնյակի սպիրտի մասին ոչինչ չեն ասել։ Ինձ ոչ մի խնդիր չի մատնանշվել։ Մենք տարբեր հարցեր բարձրացրինք։ Նրանք նույնպես։ Բայց կոնյակի սպիրտի հարց չբարձրաձայնվեց»,- ասաց Պապոյանը։
Նրա խոսքով, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության օրակարգում շատ կարևոր տեղ է զբաղեցնում կոնյակի սպիրտի որակը։ Կոնյակը և կոնյակի սպիրտը, ըստ նախարարի, պետք է արտահանվեն Հայաստանից:
«Սա շատ կարևոր դեր է խաղում իմ օրակարգում։ Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանից դուրս եկող սպիրտը բացարձակապես հում խաղողից լինի։ Սա Հայաստանի ապրանքանիշի և հայկական կոնյակի հարց է»,- ընդգծեց կառավարության ներկայացուցիչը։
News.am