ՔԿ․ Զինծառայող Էդգար Ալեքսանյանի կզակի շրջանում է հրազենային վնասվածքը եղել
ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում` ժամը 10:10–ի սահմաններում հայտնաբերված զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին, նախնական տվյալներով, իրեն հասցված մահացու հրազենային վիրավորումով է եղել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայողի դի է հայտնաբերվել։
Նշվում է, որ կատարվել է դեպքի վայրի զննություն: Դիակի արտաքին զննությամբ կզակի շրջանում հայտնաբերվել է հրազենային վնասվածք: Բռնության այլ հետքեր չեն արձանագրվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ, հետաքննության մարմնին տրվել է քննության համար հետաքրքրություն ներկայացնող տվյալներ ձեռք բերելուն ուղղված հանձնարարություն։
Sputnik Արմենիա