Արամ Ա․ ՍԻՐԵԼԻ ԱՐՑԱԽԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ, ԿԱՌՉԱԾ ՄՆԱՑԵ΄Ք ՁԵՐ ԴԱՏԻՆ, ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՐՅՈՒՆՈՎ ԹՐԾՎԱԾ ՁԵՐ ՀՈՂԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախը մեզ համար անցյալ չէ: Այս մասին Արցախի անկախության օրվան նվիրված իր ուղերձում ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
«Եթե թշնամին Արցախը գրավելով համոզված է, թե Արցախի հարցը լուծված է, սակայն մեր ժողովրդի համար Արցախի հարցը լուծված չէ: Այնքան ժամանակ, ինչքան Արցախի ժողովուրդը չի վերադարձել և իր ինքնորոշման իրավունքը չի վերականգնել իր պատմական հողերի վրա՝ միջազգային հովանու ներքո, Արցախի հայակական պատկանելիությունը պատմմականորեն և միջազգային իրավունքի տվյալներով ամրագրված, չի կարելի զենքի ուժով լուծված համարել: Պատմությունը վկայում է, որ հանգամանքների բերումով և զենքի ուժով կատարված բռնագրավումները միշտ ժամանակավոր են եղել»,-ասել է նա:
Արամ Ա կթողիկոսը ասել է, որ մեր ժողովրդի համար Արցախի հայկական պատկանելիության ամբողջական վերականգնումը պետք է դառնա ամենօրյա պայքար՝ նախ ներքին ճակատի համար:
«Այս համազգային պայքարի շուրջ պետք է համախմբվեն Հայաստանի պետությունը, մեր եկեղեցին, մեր ազգային կառույցները, Հայաստանն ու Սփյուռքը, Արցախի հայկական պատկանելիության վերականգնումն ու հանձնառությունը, պետք է նաև մեզ մղի հետևողական և ծրագրված աշխատանքի միջազգային համայնքի հետ: Փաստացի տվյակներով հարկ է շեշտել և վերաշեշտել Ացախի հայկական պատկանելիությունը»,-ասել է նա:
Արամ Ա-ն շեշտել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության համար Արցախի հարցը միշտ պետք է մնա առաջնահերթ պետական պատասխանատուների, կրոնական ներկայացուցիչների ու դիավանագիտական մարմինների հետ հանդիպումների ժամանակ:
«Սիրելի Արցախի հայություն, կառչած մնացե΄ք ձեր դատին, հերոսների արյունով թրծված ձեր հողին, Սփյուռք մի΄ դարձեք, հայրենի հողի վրա մնացեք, ձեր հոգիները, ձեր մտքերը, ձեր սրտերը, ձեր հավաքական պայքարը ուղղված մեր սիրելի Արցախին: Վստահ եղեք, Հայաստանը, ողջ ժողովուրդը ձեզ հետ է, աջակից ու զորակից ձեր պայքարին»,- նշել է նա: