Թեհրանը դեմ է սահմանների փոփոխությանը. հանդիպել են Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը և ՌԴ դեսպանը
Իրանի արտաքին գործերի նախարարի օգնական, Եվրասիայի հարցերով վարչության պետ Մոջթաբա Դեմիրչիլունև Թեհրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է IRNA–ն։
Դեմիրչիլուն Իրանիանունից աջակցություն է հայտնել տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը և դեմ է հանդես եկել միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության:
Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպմանը ընդգծվել է, որ պետք է ուշադրություն դարձնել տարածաշրջանի երկրների բոլոր օրինական մտահոգություններին ու շահերին:
Դիվանագետները մտքեր են փոխանակել Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ, կարևորել ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի հանդեպ հարգանքը, որոնք կայուն խաղաղության և տարածաշրջանային համագործակցության երաշխավորն են:
Դեմիրչիլուն և Դեդովը նաև ընդգծել են տարածաշրջանի երկրների ներուժն օգտագործելու անհրաժեշտությունը՝ խնդիրները լուծելու և տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու և տնտեսական ծրագրերի իրականացմանը նպաստելու համար՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը:
Քննարկվել են «3+3» խորհրդատվական հարթակի առաջիկա նիստին առնչվող հարցեր:
Sputnik Արմենիա