ԱՊՀ երկրների ղեկավարները հրավիրվել են ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

ԱՊՀ երկրների ղեկավարները և ԲՐԻԿՍ-ին անդամակցելու կամ համագործակցության հայտ ներկայացրած պետությունները հրավիրված են կազմակերպության` Կազանում կայանալիք գագաթնաժողովին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։

«Բացի 9 անդամ երկրներից, հրավիրվել են նաև ԱՊՀ երկրների ղեկավարները», - ասել Է Ուշակովը։

Հրավիրվել են նաև այն երկրների առաջնորդները, որոնք ազդեցիկ ինտեգրացիոն ասոցիացիաներ են ղեկավարում Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Հարավարևելյան Ասիայում:

«Բնական է, որ հրավիրված են նաև շատ երկրների առաջնորդներ, որոնք հավակնում են անդամակցել կազմակերպությանը կամ ինչ–որ այլ ձևաչափով գործակցել ԲՐԻԿՍ–ում», - ասել Է Ուշակովը:

Նշենք, որ 2006 թվականին հիմնադրված կազմակերպության կազմում ընդգրկված են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, ՀԱՀ-ը, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն:

Հունվարի 1-ից կազմակերպությունը մեկ տարով նախագահում է Ռուսաստանը։

Sputnik Արմենիա