Ռուսաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը նվազել է

Դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 6.1%-ով: Զբոսաշրջիկների թվի նվազումը հիմնականում պայմանավորված է ռուս զբոսաշրջիկների թվի 23,6% անկմամբ: Դա կարող է կապված լինել ռուս ռելոկանտների մի մասի հայրենիք վերադարձի հետ։

Միաժամանակ նկատվում է զբոսաշրջիկների թվի աճ Հնդկաստանից, Վրաստանից և Իրանից։ Այս ցուցանիշն ընթացիկ տարում փոքր-ինչ ցածր է նախորդ տարվա ցուցանիշից, սակայն զգալիորեն գերազանցում է 2019 թվականի տվյալները։

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024 թվականի հուլիսին երկիր է այցելել 237 603 զբոսաշրջիկ։ Դա 18 103-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստան ամենաշատ զբոսաշրջային այցելությունները եղել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):

AlphaNews.am