Թբիլիսին կարող է Հայաստանի հետ կիսվել ԵՄ-ին ինտեգրվելու իր փորձով
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է Երևանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը։ Այս մասին հայտնում է Վրաստանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։
«Նիկոլոզ Սամխարաձեն ևս մեկ անգամ նշել է, որ վրացական կողմը պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում և օգնել Հայաստանին՝ կիսելով ԵՄ-ին ինտեգրվելու իր փորձը»,- նշվել է ուղերձում։
Երևանում կայացած հանդիպմանը Սամխարաձեն և Միրզոյանը քննարկել են երկկողմ օրակարգը, ռազմավարական գործընկերության կարևորությունը և տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության թեմային և այն քայլերին, որոնք կնպաստեն տարածաշրջանում կայուն և խաղաղ միջավայրի ստեղծմանը։
ABC MEDIA