Աշոտյան․ Ալիևն ու Փաշինյանը միասին արդեն նաև քաղաքակրթական տեսանկյունից են հայերին վտարում Արցախից
Ալիևն ու Փաշինյանը միասին արդեն նաև քաղաքակրթական, հոգևոր, մշակութային, պատմական տեսանկյունից են վտարում հայերին Արցախից։ Սա ուղղված է Արցախը մեր ինքնությունից պոկելուն։ Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ Լեռնային Ղարաբաղի թեմային նվիրված համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։ Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի ընթերցած ուղերձում ասվում է.
«Արցախով հայությունը մի երևույթ է, իսկ առանց դրա՝ մեկ այլ երևույթ։ Հայաստանում իշխող ռեժիմի ջանքերով փորձ է արվում անտարբերություն առաջացնել արցախյան հիմնախնդրի նկատմամբ։
Մտածված քաղաքականության արդյունքում 6 տարվա ընթացքում հայերը ֆիզիկապես վտարվեցին Արցախից, և այսօր այս գործողության երկրորդ փուլն է իրականացվում։ Կրկին, սա տեղի է ունենում Ադրբեջանի հետ համաձայնությամբ։
Նպատակը վերջնականապես հայերին Արցախից վտարելն է։ Այդ իսկ պատճառով Արցախի հարցը վերացավ Հայաստանի իշխանությունների պաշտոնական հռետորաբանությունից։ Ավելին, Ադրբեջանն Արցախի հայկական ժառանգության դեմ իր ագրեսիայի ժամանակ դիմադրության չի հանդիպում։
Առանց իշխանափոխության արցախյան հիմնախնդիրը չի վերադառնա Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգ, սակայն առայժմ խնդիր է դրված Արցախյան հիմնահարցը որպես ազգային գաղափար վերակենդանացնել։ Այսօր հանրային շրջանակների կողմից ձեռնարկվող քայլերն անբավարար են, համակարգային չեն»։
News.am