Մինչև տարեվերջ առանց մաքսատուրքի հնարավոր է ևս 1339 էլեկտրամոբիլ ներմուծել ՀՀ
Հայաստանցիները սեպտեմբերի 1-ի դրությամբ դեռ կարող են առանց մաքսային տուրքի 1339 էլեկտրամոբիլ ներմուծել։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Փաստորեն, 2024–ի առաջին 8 ամիսների ընթացքում Հայաստանը սպառել է նախատեսված 7400-ից էլեկտրական մեքենաների անմաքս ներմուծման 6061 քվոտան։
Ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառման պայմանով, ընդհանուր առմամբ, 2024 թվականին կարելի է ներմուծել էլեկտրական շարժիչով 7400 տրանսպորտային միջոց։
Նշենք, որ օգոստոսի 1-ի դրությամբ այս թիվը 2563 էր։ 1 ամսվա ընթացքում Հայաստան է ներմուծվել է 1224 էլեկտրամոբիլ։
Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Հայաստանը լիովին չէր սպառել ԵԱՏՄ քվոտան, այսպես` 2023 թվականին` 8 000 քվոտայի դեպքում, ներմուծվել է 5 000–ից պակաս մեքենա։ Համեմատության համար նշենք` 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին ներմուծվել է ավելի քան 4 800 ավտոմեքենա։
ԵՏՀ խորհրդի որոշմամբ էլեկտրամոբիլները թույլատրվում է առանց մաքսատուրքի Հայաստան ներմուծել մինչև 2024 թվականի ավարտը։
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարվել է անմաքս ներմուծումից` սեփական արտադրությունը զարգացնելու համար։
Sputnik Արմենիա