Մոնղոլիան և ԵԱՏՄ-ն ազատ առևտրի մասին համաձայնագիր կկնքեն

Մոնղոլիան և Եվրասիական տնտեսական միությունը պայմանավորվել են ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիր կնքել։

Այս առնչությամբ Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է՝ ազատ առևտրի համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի Մոնղոլիայի համար՝ ընդլայնելու Ռուսաստանի հետ համագործակցությունը։

«Այս համաձայնագիրը կբարելավի մեր երկրների միջև երկկողմ առևտրի իրավապայմանագրայինն միջավայրը և նոր հնարավորություններ կստեղծի տնտեսական համագործակցության ընդլայնման համար»,- հավելել է նա։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահը Մոնղոլիայում է՝ պաշտոնական այցով. Խուրելսուխը Պուտինին հրավիրել էր այցելել Մոնղոլիա 2023 թվականի հոկտեմբերին՝ Պեկինում կայացած բանակցությունների ժամանակ։

Aysor.am