Բաքուն ԵՄ-ին հորդորում է չքննադատել Ադրբեջանի ընտրությունները

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն Եվրամիությանը կոչ է արել չքննադատել Ադրբեջանի ընտրությունները.


«Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ Պետեր Ստանոյի սուբյեկտիվ և կողմնակալ հայտարարությունները, որոնք կրկնում են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի բացասական եզրակացությունները, իրավաչափ չեն։ Ադրբեջանում ընտրություններն անցել են երկրի սահմանադրությանը և օրենքներին լիովին համապատասխան: Մենք կոչ ենք անում ԵՄ պաշտոնյաներին՝ գիտակցել Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու անհեռանկարայնությունը և կենտրոնանալ անդամ երկրների ներքին խնդիրների վրա»,-ասել է նա։

Radar.am