Բագրատ Սրբազան. Մի ժամանակ առաջնագիծ գնալը պատիվ էր, հիմա՝ պատիժ

Այսօր մարդկանց առաջնագիծ են տանում՝ որպես պատիժ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արցախյան պատերազմների մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

«Մեկ տառով փոխել են մեր ամբողջ մտածողությունը։ Մի ժամանակ առաջնագիծ գնալը պատիվ էր, հիմա՝ պատիժ։ Ռազմի դաշտը նույնացրել են կալանավայրի հետ»,–հավելեց նա։

«Ինձ համար այսօր ամոթ է թե՛ Եռաբլուրում նայել իմ ընկերների ու եղբայրների աչքերին, թե՛ պարզապես անցնել այն մարդկանց կողքով, որոնք անցել են պատերազմի բովով, մարտի դաշտը չեն լքել, սակայն այսօր իրենք են գտնվում լքվածության մեջ»,–հանդիպման ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը։

News.am