Քաղաքապետարանը փորձում է կանխել կենցաղային աղբի ներթափանցումը Երևանի ջրային գոտիներ

Գետառի վրա Երևանի քաղաքապետարանը կառուցում է ջրի նախնական կենսաբանական մաքրման կայան, իսկ Հրազդան գետի վրա սկսել են 2 աղբաորսիչ կայանների շինարարական աշխատանքները: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կայանների կառուցման նպատակը կեղտաջրերի և կոշտ կենցաղային աղբի ներթափանցման կանխարգելումն է, ինչը կնպաստի քաղաքում ջրային մակերեսների` Գետառի, Հրազդան գետի, ինչպես նաև Երևանյան լճի առողջացմանը»,–նկարներին կից գրել է Ավինյանը։

Նա հստակեցրել է, որ Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող գոտու կարգավիճակի տրամադրման գործընթացի շրջանակներում են կառուցում վերոնշյալ կայանները։

Sputnik Արմենիա