Հերոսի արձանը չեն տեղափոխել Կիրանցի նորակառույց դպրոց

Տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է«Կիրանցի նախկին դպրոցի առաջ հառնում է զոհված ազատամարտիկ Գագիկ Վարդանյանի արձանը, Կիրանցի հիմնական դպորցը կոչվում է Գ Վարդանյանի անվամբ։

Գ Վարդանյանը հերոսաբար զոհվել է 1992թվականի մարտին։ Կիրանցի նորակառույց դպրոցի շենք Գ Վարդանյանի արձանը չեն տեղափոխել։ Կիրանց գյուղից հայտնեցին, որ Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը հայտնել է, որ հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման, նորակաոռւյց դպրոցի տարածքում տեղադրելու համար պետական բյուջեից գումար չի հատկացվել, դա կարող են անել զոհված հերոսի հարազատները։

Զանգահարեցի Վ Բաբինյանին, նա ասաց, որ Գագիկ Վարդանյանի եղբայր Գարուշը, ով բնակվում է ՌԴ Լիպեցկ քաղաքում հանձն է առել իրականացնել եղբոր հուշարձանի տեղափոխումը նորակառույց դպրոցի տարածք;

Կիրանց գյուղից հայտնում են, որ Գարուշ Վարդանյանը չի ցանկանում ,որ եղբոր հուշարձանը տեղափոխվի Ադրբեջանին հանձնված տարածքից ընդամենը 40 մետր հեռավորությամբ գտնվող դպրոց, որովեհտև մտավախություն ունի, որ այն կարող է դառնալ ադրբեջանական դիվերսիայի, անարգման թիրախ, ինչպես դարձավ Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանը»։

Aysor.am