ՌԴ ԱԳՆ. Ակնկալում ենք, որ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ գործընկերությունը կվերականգնվի
Ռուսաստանն ակնկալում է, որ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ գործընկերությունը լիարժեք կվերականգնվի, ինչը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի շահերից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
«Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և պահպանում է համապատասխան և իրավունքը, և պարտավորությունները։ Հայաստանի ղեկավարությունը նման փոխգործակցությունից հեռանալու գիծ ունի, ինչը, մեր կարծիքով, հակասում է հայ ժողովրդի շահերին», - ասել Է Զախարովան։
Նրա խոսքով՝ բառախաղը կարող է լավ տեղ չտանել, հատկապես հաշվի առնելով այն, որ տարածաշրջանը բազմաթիվ փորձություններ է անցել: Նա նաև ընդգծել է, որ յուրաքանչյուր հայտարարություն ու արտահայտություն ոչ միայն պետք է իմաստ ունենա, ինչը չափազանց կարևոր է, այլև եթե այն ասվում է պաշտոնատար անձի կողմից, նաև՝ պատասխանատվություն ոչ միայն ասվածի, այլ նաև հետևանքների համար:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս փուլում ՀԱՊԿ-ին մասնակցությունը սառեցնելու Հայաստանի որոշումը բավարար է, բայց դա չի նշանակում, որ Երևանը բացառում է ապագայում այլ որոշման ընդունումը: Նա նաև կոռեկտ չհամարեց հայտնել, թե ՀԱՊԿ գործընկեր որ երկրներն են, ըստ նրա, օգնել Ադրբեջանին:
Sputnik Արմենիա