ԻՐԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԱՌԻԹՈՎ. ԱՅԴ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔԸ ՉԻ ՍՏԵՂԾՎԻ

Ռուս բարձրաստիճան պաշտոնյաների վերջերս հայտարարած դիրքորոշումը Բաքու Վլադիմիր Պուտինի վերջերս կատարած այցից հետո, Հարավկովկասյան տարածաշրջանում հաղորդակցության երթուղու մասին, և դրա կրկնումը վերջին օրերին պահանջում են որոշ սկզբունքնրեի և հիմքերի հստակ ընդգծում, որոնք հայտարարել է Իրանը տարածաշրջանի աշխարհագրության վերաբերյալ ռուս պաշտոնյաների համար։

Tasnim-ի տեղեկացմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցի արդյունքներով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Առաջին ալիքի մեկնաբանությունում ասել է. «Մենք կողմ ենք Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների շրջափակումը հանելուն»։

Նախարարը Հայաստանի կառավարությունն անվանել է խոչընդոտ այդ ճանապարհին և ավելացրել է. «Ցավոք, ինչ վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզին, հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում պայմանավորվածությունը, որի տակ դրված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Դժվար է հասկանալ, թե որն է այդ դիրքորոշման իմաստը»։

ՌԴ արտաքին գոծերի նախարարի այդ դիրքորոշումը առաջ է բերել տարբեր մեկնաբանություններ ԶԼՄ-ներում և շահարկումներ Մոսկվայի ցանկության մասին՝ բացելու «Զանգեզուր» կոչվող միջանցքը, որը կդառնա արևելք-արևմուտք երթուղի Ադրբեջանի Հանրապետությունից Նախիջևանի շրջան Հայաստանի տարածքով։

Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները քանիցս, Ռուսաստանի, Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի և Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ տարբեր հանդիպումներում հայտնել են, որ Թեհրրանը համաձայն չէ այդ միջանցքին, որը աշխարհաքաղաքական փոփոխություններ կբերի սահմաններին և տարածաշրջանում։

Ռուսաստանի այդ դիրքորոշման հանդեպ զգայուն լինելը ուժեղացել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի վերջերս արած հայտարարություններից հետո։ Իր հայտարարությունում նա ասել է, որ Զանգեզուրի միջանցքը երթուղի է, որը կարող է միացնել Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ Հայաստանի Սյունիքի մարզով։ Զանգեզուրի ապաշրջափակումը անպայման կքննարկվի եռակողմ խաղաղ բանակցություններում Հայաստանի հետ, և Մոսկվայի դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև կապերի ապաշրջափակման վերաբերյալ լավ հայտնի է։

«ՌԴ-ում ելնում են այն բանից, որ համապատասխան պայմանավորվածությունները կիրականացվեն երկուստեք համաձայնությամբ և փոխընդունելի պայմաններով, այնպես, որպեսզի դա համապատասխանի ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ հարևան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերին»,- ընդգծել է դիվանագետը։

Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման եռակողմ հանձնաժողովի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել էր, որ ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են։

Երբ նրան հարցրին Իրանի դիրքորոշման մասին՝ Զախարովան լրագողներին ասաց. «Մենք տեսել ենք իրանական կողմի անհանգստությունը Զանգեզուրի միջանցքի առիթով, և մենք պետք է դիմենք Թեհրանին պարզաբանումների համար։ Բայց Մոսկվայի դիրքորոշումը այս առիթով միանգամայն որոշված է։ Մենք ելնում եք այն բանից, որ որոշումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի հարևանների համար»։

Այս դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև 44-օրյա պատերազմից հետո (2020թ. սեպտեմբերի 27-նոյեմբերի 11) Մոսկվայի 2020թ. նոյեմբերի խաղաղության համաձայնագրի 9-րդ կետի կրկնությունն է։ 9-րդ կետը պահանջում է կողմերից դադարեցնել կապի խողովակների շրջափակումը։

Վերջերս տեղի ունեցած քննարկումներից հետո Իրանը ձեռնարկել է դիվանագիտական միջոցներ, որպեսզի անհրաժեշտ ուղերձ հղի ռուսական կողմին, և Մոջթափա Դեմիրչիլուն՝ Իրանի արտաքին գործերի նախարարի օգնականը, Եվրասիայի գործերի գծով գլախավոր տնօրենը, կանչել է Թեհրանում Ռուսաստանի դեսպանին (Ալեքսեյ Դեդովին) ԻԻՀ ԱԳՆ նրան ներկայացված բողոքի առիթով և հիշատակել է ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի հարգման մասին Կովկասում կայուն խաղաղության երաշխիքի և տարածաշրջանային համագործակցության համար։

Տեղեկացված աղբյուրների տեղեկացմամբ՝ Ռուսաստանում Իրանի դեսպանը ևս հայտնել է Իրանի բողոքի մասին ՌԴ ԱԳՆ վերջերս հայտնած դիրքորոշման առիթով։

Ընդհանուր առմամբ պետք է հիշեցնել ՌԴ իշխանություններին մի քանի պահերի մասին.

Նախ՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություններ է արել, որոնք հակասում են Իրանի ակնկալիքներին։ Ռուսաստանցիները լավ տեղեկացված են Իրանի բարձրաստիճան պաշտոնկաների միջոցով Իրանի հստակ դիրքորոշման մասին, որի համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած տեսակի միջանցքի, ինչպիսին է Զանգեզուրինը և այլն, որը Նախիջևանը միացնում է Ադրբեջանի հետ։ Ահա թե ինչու այդ դիրքորոշումը զարմանալի է։

Երկրորդ՝ Մոսկվայի իշխանությունները հիանալի հասկանում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ որպես անկախ երկիր, որը հստակ և պարզ դիրքորոշում ունի փոքրագույն իրադարձությունների հանդեպ տարածաշրջանում, հատկապես Հարավային Կովկասում, միշտ դեմ է Ամերիկային, Արևմուտքին և բոլոր նրանց, ովքեր ձգտում են գերիշխանության, իսկ իրադարձությունները իսլամական հեղափոխությունից հետո հաստատում են Թեհրանի ռազմավարությունը գլոբալ խուլիգաններին դիմակայելու հարցում։

Երրորդ՝ Իրանը չի ընդունի իր սահմանի ոչ մի փոփոխություն և երկրի ցանկացած մասում սահմանի անվտանգության փոփոխություն։

Չորրորդ՝ Հարավային Կովկասի որևէ երկրի անվտանգության կանոնները և աշխարհաքաղաքական դիրքը գերազանցություն չունի մյուսի հանդեպ։ Ուրեմն ինչո՞ւ են մեր ռուս բարեկամները կարծում, որ իրենք պետք է օգտագործեն Զանգեզուրի միջանցքը Հայաստանի հետ իրենց խնդիրները լուծելու համար։

Հինգերորդ, երբ Մոսկվան Ուկրաինայի հետ պատերազմի թեժ պահի մեջ է, ամերիկացիները ցանկանում են բացել ճանապարհը դեպի Հարավային Կովկաս, ինչպես օձը ՆԱՏՕ-ի կաշվի տակ։ Բայց Իրանի Իսլամական Հանրապետությունն ամբողջ ուժով կանգնել է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի դեմ, այնպես, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտնել է, որ դա միակ խոչընդոտն է Զանգեզուրի միջանցքի բացման ճանապարհին։

Ռուսաստանը պետք է ուշադրություն դարձնի նաև այն բանին, որ Զանգեզուրի միջանցքի հարցում, երբ այդ երկիրը զբաղված է ուկրաինական հարցով, հենց Իրանն է և հատկապես նրա հոգևոր առաջնորդը միայնակ դիմակայել շահադիտական կուսակցությունների, հատկապես արևմտականների էքսցեսներին, և թույլ չի տվել նրանց ոտնձգություններ կատարել։

Ինչո՞ւ է Ռուսաստանը հայտարարում այդ մասին անգամ այժմ, երբ Իրանը հստակ հայտնել է իր դիրքորոշումը և դա է այս հարցի վերաբերյալ Իրանի հստակ դիրքորոշման վկայությունը՝ զարմանալի հարց է։

Վեցերորդ՝ երկու երկրների իշխանությունները պատրաստվում են կնքել ռազմավարական հարաբերություններ, և դա Իրանի Իսլամական Հանրապետության կամքի նշանն է։ Հարց, որն ընդգծել են բարձրաստիճան ռուս պաշտոնյաները, հատկապես այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի շատ կարևոր և ակնհայտ պայմանավորվածությունները Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և երկու երկրների ռազմավարական հարաբերությունների հաստատման կարևորությունը՝ ՌԴ ԱԳՆ այդ դիրքորոշումը զարմացնում է։ Ըստ երևույթին, «ռազմավարական հարաբերությունների» գործնական նշանակությունը պետք է վերասահմանվի ՌԴ ԱԳՆ-ի կողմից։

Յոթերորդ՝ այժմ տպավորություն է ստեղծվում, որ ՌԴ ԱԳՆ-ն մոլորված է և կարծում է, որ իր շահերից է բխում Հայաստանի հետ խնդիրը լուծելը՝ այդ պատրանքային Զանգեզուրի միջանցքը օգտագործելով, որը հաստատ չի ստեղծվելու Իրանի հակառակվելու պատճառով։

Հիշեցնենք, որ Զանգեզուրի միջանցքի բացումը նշանակում է փակել դեպի Եվրոպա Իրանի դարպասներից մեկը և կրճատել Իրանի Իսլամական Հանրապետության հարևանների թիվը՝ 15-ից հասցնելով 14-ի։

«Ռազմավարական հարաբերություններ» հայեցակարգի համաձայն, որին ձգտում են Իրանն ու Ռուսաստանը, նման տակտիկական քայլերը հակասում են ռազմավարական հարաբերությունների հիմքերին։

Վերջին պահն այն է, որ, ամենայն հավանականությամբ, եթե նրանք ցանկանան բացել մի ինչ-որ բան «Զանգեզուրի միջանցք» անունով կամ որևէ այլ միջանցք, արևմտականները անպայման կընդդիմանան, և այդ ժամանակ այդ հակամարտությունը բորբոքման նոր օջախ կստեղծի Իրանի հենց հյուսիսարևմտյան շատ զգայուն սահմանին։

Եթե որևէ երկիր կարծում է, որ կարող է իր խնդիրները լուծել իր սահմաններից դուրս՝ բորբոքման և հակամարտությունների նոր ճակատ բացելով ուրիշների հաշվին, ապա աշխարհում ոչ մի տեղ անվտանգ չի լինի, և աշխարհում շարունակական քաոս կտիրի։

News.am