Ղրղզստանը Հայաստանի քաղաքացիներից 90 օր մնալուց հետո մասնավոր նպատակներով կացության թույլտվություն կպահանջի

Ղրղզստանում մասնավոր նպատակներով գտնվող Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիները սեպտեմբերի 5-ից պարտադիր կերպով կացության թույլտվություն կամ քաղաքացիություն չունեցող անձի վկայական կներկայացնեն, եթե ավելի քան 90 օր մնան հանրապետությունում, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ղրղզստանի թվային զարգացման նախարարությա հաղորդագրությանը։

Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի և Տաջիկստանի քաղաքացիների գրանցումն իրականացվում էր վեց ամսով՝ հետագա երկարաձգման իրավունքով՝ կախված գտնվելու նպատակից։ Ըստ օրենքի՝ ռուսաստանցիները Ղրղզստանում առանց գրանցման կարող են մնալ 30 օր։

Ինչպես հայտնում է Թվային զարգացման նախարարությունը՝ հղում անելով Նախարարների կաբինետի որոշմանը, ԵԱՏՄ անդամ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ռուսաստան) քաղաքացիները առանց փաստաթղթերի կարող են մնալ՝ մինչև 90 օր՝ յուրաքանչյուր 180 օրական ժամանակահատվածի ընթացքում՝ երկիր մուտք գործելու պահից։

Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Տաջիկստանի քաղաքացիները կարող են մնալ մինչև 60 օր՝ առանց փաստաթղթերի՝ յուրաքանչյուր 120 օրական ժամանակահատվածի ընթացքում՝ երկիր մուտք գործելու պահից։

News.am