Ուշակով․ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու վերաբերյալ Թուրքիայի ներկայացրած հայտը կքննարկենք

ԲՐԻԿՍ-ի երկրները կքննարկեն կառույցին անդամակցելու վերաբերյալ Թուրքիայի ներկայացրած հայտը, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Թուրքիան ԲՐԻԿՍ-ին լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել, կքննարկենք այն»,- ասել է Ուշակովը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Bloomberg-ն էր հայտնել, որ Թուրքիայի իշխանությունները մի քանի ամիս առաջ ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ են ներկայացրել։ Գործակալության տվյալներով՝ ԲՐԻԿՍ-ի ընդլայնման հարցը կարող է քննարկվել առաջիկա գագաթնաժողովում, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը՝ Կազանում։

Aysor.am