ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Ռոսիա սեգոդնյա»-ի, ՌԻԱ Նովոստիի, RT-ի և Sputnik-ի նկատմամբ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Ռոսիա սեգոդնյա», ՌԻԱ Նովոստի, RT, Sputnik, Ruptly լրատվամիջոցների նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

«Այսօրվա պատժամիջոցները լրացնում են իրավապահ մարմինների գործողությունները, որոնք ձեռնարկել է արդարադատության նախարարությունը։ Պետական դեպարտամենտի կողմից պատժամիջոցներ են սահմանվում «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և նրա դուստր ընկերությունների` ՌԻԱ Նովոստիի, RT–ի, Sputnik–ի, Ruptly–ի, ТВ-Новости–ի նկատմամբ»,– ասված է փաստաթղթում։

Գերատեսչությունում նշել են, որ ամերիկյան իշխանություններն այդ ԶԼՄ-ները ներառել են օտարերկրյա առաքելությունների ցանկում և հայտարարել, որ մինչև 10 մլն ԱՄՆ դոլար պարգև կտան այն տեղեկությունների համար, որոնք ապացուցում են նրանց միջամտությունը ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրություններին: Վաշինգտոնում նաև քայլեր կձեռնարկեն նշված լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ վիզային սահմանափակումներ մտցնելու ուղղությամբ։

Ամերիկյան նոր պատժամիջոցներն առնչվում են նաև «Ռոսիա սեգոդնյա»–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին:

Սիմոնյանի արձագանքը չի ուշացել, նա իր Telegram–յան ալիքում գրել է. «Թո՜ւ, արթնացան»։

Sputnik Արմենիա