Երևանի Ամիրյան փողոցը կվերանվանվի ի պատիվ Փաշինյանի սիրելի թագավորի

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխել ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սիրելի պատմական կերպարի` Պապ թագավորի։ Համապատասխան նախագիծն ընդգրկված է սեպտեմբերի 10-ի Երևանի ավագանու նիստի օրակարգում։

Այս տարվա ապրիլին ավագանու ընդդիմադիր խմբակցությունն առաջարկեց Ամիրյան փողոցն անվանակոչել Արցախյան առաջին պատերազմի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) պատվին։ Սակայն այժմ առաջարկվում է նրա պատվին վերանվանել Լենինգրադյան փողոցը։

Քաղաքապետարանը մտադիր է լեգենդար զինվորական Քրիստափոր Իվանյանի պատվին անվանակոչել նաև Դավթաշեն վարչական շրջանում երկրորդ թաղամասն ամբողջությամբ ընդգրկող անանուն փողոցը։

Բոլոր հարցերն ընդգրկված են սեպտեմբերի 10-ի ավագանու նիստի օրակարգում։

Sputnik Արմենիա