ՀՀ-ում մինչ օրս գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով 108 հիվանդացության դեպք

Մինչ օրս Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով 108 հիվանդացության դեպք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ բոլոր մարզերով իրականացնում են հակահամաճարակային տեղեկատվական աշխատանքներ և նշեց, որ պետք է կիրառել մոծակների դեմ բոլոր հասու պայքարները։

«Այս պահին գտնում ենք նվազման տեմպը դեռ բավարար չէ, և կարծում ենք առաջիկա մեկ ամսվա ընթացքում ակտիվ պահենք աշխատանքները, որպեսզի սեզոնին համընթաց ապահովենք նվազումը»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ գրանցված թվերն իհարկե մտահոգիչ են, բայց ախտանշանները երևում են 20 տոկոսի մոտ, հիմնականում տարեց անձանց։ Նա նաև նշեց, որ վիրուսը մարդուց մարդ չի փոխանցվում, այլ փոխանցվում է միայն մոծակների միջոցով։

«Փաստինֆո»