Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ԼԳԲՏ քարոզչության մասին» օրենքը

Սեպտեմբերի 4-ին խորհրդարանի լիագումար նիստի 2-րդ ընթերցմամբ 81 դեմ ձայների հարաբերակցությամբ մեծամասնության անդամներն ընդունել են օրինագծերի փաթեթ՝ ուղղված այսպես կոչված «ԼԳԲՏ քարոզչության» դեմ։

«Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծերի փաթեթը փոփոխություններ է նախատեսում գործող 18 օրենքներում։

Քվեարկությանը նախորդել է օրենքների նախագծերի փաթեթի հոդված առ հոդված վերանայումը։ Ընդդիմությունից քննարկմանը մասնակցում էր միայն «Գիրչի» խորհրդարանական քաղաքական խումբը:

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն հայտնեց «Գիրչի»-ին քննարկմանը մասնակցելու համար:

Ընդդիմության մի մասը չի ներկայացել խորհրդարանի լիագումար նիստին։ Նրանք «գործակալների օրենք»-ի ընդունումից հետո բոյկոտել են նիստերը:

Օրինագիծն առաջին ըներցմամբ ընդունվել էր հունիսի 27-ին:

Ի դեպ, Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Վրաստանի կառավարության նախաձեռնած ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունը: