Մակրոնը Միշել Բարնիեին նշանակել է Ֆրանսիայի նոր վարչապետ
Նախկին եվրահանձնակատար և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Միշել Բարնիեն նշանակվել է երկրի նոր վարչապետ: Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը հայտնել է, որ Ելիսեյան պալատը հաստատել է այդ տեղեկությունը:
2024 թվականի հունվարի 9-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գաբրիել Ատալին նշանակել էր վարչապետ։ Ֆրանսիայի պատմության մեջ նա ամենաերիտասարդ վարչապետն էր։
2024 թվականի հուլիսի 7-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում ոչ մի կուսակցություն բացարձակ մեծամասնություն չստացավ։ Ատալը քաղաքացիներին ուղղված ուղերձում նշեց, որ իր կուսակցությունն ավելի հաջող է հանդես եկել, քան առաջին փուլում, սակայն խորհրդարանում տեղերի մեծամասնությունը ստանալու համար բավարար չէ։ Նա հայտարարեց, որ հուլիսի 8-ին հրաժարական կտա:
Sputnik Արմենիա