Մեթյու Միլեր․ ԱՄՆ-ը կիսում է Ադրբեջանում ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդների մտահոգությունը
Միացյալ Նահանգները կիսում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) մտահոգությունները՝ կապված սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունների հետ, մամուլի ասուլիսում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք կիսում ենք ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների դիտորդական առաքելությունների դիտարկումներն ու մտահոգությունները՝ կապված սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների հետ։ Մենք Ադրբեջանին կոչ ենք անում կատարել ԵԱՀԿ նախկին հանձնարարականները, ինչպես նաև այն առաջարկությունները, որոնք մենք հասկանում ենք, որ կընդունվեն մոտ ապագայում, և ապահովել ժողովրդի հիմնարար ազատությունները՝ համաձայն սահմանադրության և միջազգային պարտավորությունների։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դիտորդները հայտարարել են, որ ընտրությունները մրցակցային չեն եղել՝ հիմնարար ազատությունների խախտումներով։
News.am