Երևանի 2 վարչական շրջանում որոշ ժամանակ լույս չի եղել. ՀԷՑ-ը բացատրել է պատճառը

Այսօր Երևանի որոշ վարչական շրջաններ հոսանքազրկվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ին պատկանող 110 կՎ քարշային ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի ծառայությունից։

Հրդեհի հետևանքով անջատվել է 110 կՎ օդային գիծը, որից սնվում են ենթակայանները, այդ իսկ պատճառով Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների որոշ հատվածներ հոսանքազրկվել են։

Հրդեհն արագ մարվել է, բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել 14:46-ին: