Արաղչի․ Մեր հարևանների տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած սպառնալիք՝ «կարմիր գիծ» է

Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների փոփոխությունը բացարձակապես անընդունելի է և «կարմիր գիծ» է Իրանի համար, X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը սոսկ նախապատվություն չեն, դրանք մեր ազգային անվտանգության հիմքն են։ Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների փոփոխությունը բացարձակապես անընդունելի է և «կարմիր գիծ» է Իրանի համար»,- նշել է Աբբաս Արաղչին։

News.am