2024-09-06 09:28
Լրատվական գործակալություններ
0
Կոպիրկինը հանդիպել է ՌՀՄԱ կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկու հետ
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման (ՌՀՄԱ) կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկու հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտում երկկողմ փոխգործակցության իրավիճակն ու հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում։
Քննարկվել է նաև կենտրոնի գործունեության զարգացման ուղղությամբ հնարավոր քայլերը:
Sputnik Արմենիա