Անդրանիկ Քոչարյան․ 44-օրյա պատերազմի հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է

Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա շեշտել է, որ հանձնաժողովն արդեն ավարտել է իր աշխատանքը։

Քոչարյանի խոսքով` հոկտեմբերին նամակով պատրաստվում է խորհրդարանի նախագահին դիմել դռնփակ նիստ հրավիրելու համար։ Հենց այդ ժամանակ էլ կներկայացվի հանձնաժողովի զեկույցը:

ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ հանրությունը կկարողանա ծանոթանալ միայն այդ ելույթի հատվածներին, բայց ոչ ամբողջական զեկույցին. փաստաթղթում գաղտնի տեղեկություններ կան։

Քոչարյանը նշել է` պատերազմի պատճառների մասին լուրջ քննություն է իրականացվել, որի ընթացքում ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր փաստաթղթեր։ Նրա խոսքով՝ պարտության պատճառները բազմաբնույթ են ու բազմաշերտ։

Sputnik Արմենիա