Հստակ ժամկետ կա. ԻԻՀ դեսպանը ՝ «3+3» ձևաչափով հանդիպման մասին

Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպման օրը որոշված է։ Այդ մասին այսօր հայտարարեց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Հստակ ժամկետ կա, դիվանագիտական ուղիներով այդ մասին կհայտարարվի»,– ասաց նա։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ պաշտոնական Երևանը դեռ չի կողմնորոշվել` մասնակցելու է Թուրքիայում կայանալիք առաջիկա հանդիպմանը, թե ոչ։

Հիշեցնենք, որ «3+3» հարթակը ենթադրում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցություն։ Վրաստանը նախկինի պես հրաժարվում է միանալ այս հարթակին։

Այս ձևաչափով առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում ՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի փոխարտգործնախարարների մակարդակով։ Երկրորդ նիստը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին` Իրանում։