Ալիև․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80 տոկոսն արդեն համաձայնեցված է
Մենք կարող ենք խաղաղության հասնել Հարավային Կովկասում. Մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքում։ Այս մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է Cernobbio միջազգային ֆորումի «Ադրբեջանի դերը նոր աշխարհաքաղաքական պայմաններում» նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է AZERTAC-ը։
Ընդգծելով, որ խաղաղության պայմանագրի տեքստի մոտավորապես 80 տոկոսն արդեն համաձայնեցված է, պետության ղեկավարը նշել է. «Մենք արդեն հասել ենք սահմանների սահմանազատման, նույնիսկ սահմանագծման գործընթացի մեկնարկին։ Այո, սա առաջին փոքր քայլն է՝ համաձայնեցված է Հայաստանի հետ սահմանի ընդամենը տասներեք կիլոմետրանոց հատվածը: հայաստանի հետ սահմանը հազար կմ է, բայց սա քայլ է ճիշտ ուղղությամբ։ Մենք հուսով ենք, որ խաղաղ բանակցությունների համար Ադրբեջանի այս նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։
News.am