ԳՇ պետի նախկին տեղակալը և ԶՈւ ավիացիայի վարչության նախկին պետը հրավիրվել են դատախազություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի գործով դատախազություն են հրավիրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը և զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը։ Տեղեկությունը հրապարակվել է Azdarar.am պաշտոնական հայտարարությունների կայքում։

Գալստյանը և նրա ընտանիքի երկու անդամները սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, պետք է ներկայանան դատախազություն։

Իսկ Մուրադյանը և նրա ընտանիքի երկու անդամները դատախազություն են հրավիրվել սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16:40-ին։

Հիշեցնենք` Ստեփան Գալստյանը 2021 թվականի հոկտեմբերից կալանքի տակ էր «անպիտան հրթիռների» գործով։ 2023 թվականի դեկտեմբերին նա ազատ արձակվեց գրավի դիմաց։

Sputnik Արմենիա