2024-09-06 16:12
Լրատվական գործակալություններ
0
Հայաստանն ու ԵՄ-ն երկխոսություն կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման շուրջ
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը երկուշաբթի կայցելի Հայաստան` մասնակցելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ։
Նշվում է, որ դրա համար Հայաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են սահմանների անվտանգությունը, միգրացիան, ճանապարհորդության հետ կապված հիմնարար իրավունքների և ազատությունների հարգումը։
Պաշտոնյան կհանդիպի Վահագն Խաչատուրյանի, Նիկոլ Փաշինյանի, Մհեր Գրիգորյանի, Արարատ Միրզոյանի հետ և ելույթ կունենա Երևանի պետական համալսարանում:
Հիշեցնենք, որ հուլիսին ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել էին սկսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները։
News.am