Պենտագոնի պաշտոնյան ժամանել է Բաքու

ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության եվրոպական-եվրասիական կենտրոնի ղեկավար Պատրիկ Պրայորը ժամանել է Բաքու՝ խորհրդակցությունների նպատակով: Այս մասին X-ի իր էջում հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը:

«Մենք ջերմորեն ողջունում ենք ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կից հետախուզական վարչության եվրոպական-եվրասիական կենտրոնի ղեկավար Պատրիկ Պրայորին, ով Բաքու է ժամանել Ադրբեջանի կառավարության հետ անվտանգության ոլորտում ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման հարցերի շուրջ խորհրդակցելու համար»,- նշել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին։

News.am