Միացյալ Նահագներն Ուկրաինային 250 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթ է հատկացրել

Վաշինգտոնի վարչակազմը Ուկրաինային 250 միլիոն դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել, որում ներառված է եղել ռազմամթերք։ Դրա մասին ասված է Պենտագոնի հայտարարության մեջ։

«Այսօր ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է լրացուցիչ ռազմական օգնության մասին՝ Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության կարևորագույն կարիքները բավարարելու համար, - նշված է փաստաթղթում։ -Փաթեթը գնահատվում է 250 միլիոն դոլար»։

Օգնությունը ներառում էր RIM-7 զենիթային հրթիռներ, HIMARS բազմակի հրթիռային համակարգերի ռազմամթերք, 155 մմ և 105 մմ հրետանային արկեր, Stinger մարդ-դյուրակիր հակաօդային պաշտպանության համակարգեր, AT-4, TOW և Javelin հակատանկային հրթիռային համակարգեր։

News.am