Հուլիսին Հայաստան դրամական փոխանցումների ծավալն աճել է 28.8%-ով

2024թ.-ի հուլիսին ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձինք ստացել են շուրջ 485.9 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամական փոխանցումներ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 28.8%-ով, իսկ 2022թ.-ի հուլիսի համեմատ նվազել՝ 14.4%-ով։

EconoMood-ի հաղորդմամբ՝ ԿԲ տվյալներից պարզ է դարձել, որ դիտարկվող ժամանակահատվածում նախորդ ամսվա համեմատ դրամական փոխանցումների ծավալը ՀՀ-ում աճել է 11.3%-ով։

Այս ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումների արտահոսքը կազմել է շուրջ 322.6 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ ամսվա համեմատ աճելով 11.1%-ով, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ՝ 32.2%-ով:

Դեպի ՀՀ դրամական փոխանցումների զուտ ներհոսքը, որը ցույց է տալիս ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը, 2024թ.-ի հուլիսին կազմել է 163.3 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ ամսվա համեմատ աճել է 11.8%-ով:

Verelq.am