Ձյունիկ Աղաջանյան. COP29-ը ընդհանրապես Ադրբեջան պետությունում անցկացվելու իրավունքը չուներ

Եկեք ճիշտ հասկանանք այդ համաժողովի նշանակությունը։ Կարծում եմ, դա շատ ուռճացված նշանակություն ունի։ և այդ առումով Ադրբեջանը իր էական դերակատարումն է ունեցել։ Այդ մասին այսօր, սեպտեմբերի յոթին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ խոսելով Ադրբեջանում անցկացվելի բնապհպանական COP29 համաժողովի մասին։

«Դա բնապահպանական համաժողով է։ Բնականաբար Ադրբեջանը պիտի փորձի մեծ հնչեղություն դրան հաղորդել, բայց ինքը բնապահպանական համաժողով է։ Այդ համաժողովը փաստացիորեն եթե նայենք և նաև բովանդակային առումով, Ադրբեջանի մինչ օրս տարվող քաղաքականության և բնապահպան առումով իր մոտեցումներին ընդհանրապես, Ադրբեջան պետությունում անցկացվելու իրավունքը չուներ։ Բայց դա եղել է քաղաքական գործարքի արդյունք», - ասել է Ձյունիկ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը զիջել է իր դիրքերը հանուն մեր գերիների վերադարձի՝ այդ ժամանակ չհաշվարկելով, որ նաև դրանով հնարավորություն է տալիս Ադրբեջանին քաղաքականացնելու այդ բնապհպանական գործընթացը և քաղաքականացնելու՝ ոչ միայն փորձելով նսեմացնելու միջոցով Հայաստանի որոշակի պաշտոնյաների ներկայությունը այնտեղ ապահովել, այլև փորձել այնտեղ իր դաշտում այսպես կոչված խաղաղության ինչ-որ փաստաթուղթ կամ ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրել։

«Ես կարծում եմ, որ մասնակցել պետք է, բայց պետք է մասնակցել՝ բացառապես մասնագիտական ներկայություն ապահհովելով, այսինքն բնապհպանական ոլորտի, քանի որ իմանալով Ադրբեջանի երեսուն տարիների վարքագիծը՝ նրանք միշտ նման առիթները օգտագործում են ինչ-որ մի թիրախային թեզեր, քաղաքական բնույթի թեզեր այդտեղ ներառելու», - ընգծել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը։

News.am