Լավրով․ Մերձավոր Արևելքը մեծ տարածաշրջանային պատերազմի շեմին է
Մերձավոր Արևելքը գտնվում է մեծ տարածաշրջանային պատերազմի շեմին, Ռուսաստանը աշխատում է բոլոր կողմերի հետ, որպեսզի դա տեղի չունենա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ռուսաստան- Պարսից Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի ռազմավարական երկխոսության նիստում։
«Միջազգային հանրության անկարողությունը դադարեցնել մարտերը Գազայի հատվածում և նրա բնակիչների զանգվածային մահը, հանգեցրել է ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ վատթարացմանը ողջ տարածաշրջանում՝ Լիբանանի և Իսրայելի սահմանից մինչև Կարմիր ծով: Միաժամանակ Իսրայելի ու Լիբանանի առճակատումը նոր վտանգավոր մակարդակի է հասել։ Մերձավոր Արևելքը կրկին հայտնվել է մեծ տարածաշրջանային պատերազմի շեմին։ Մեր ընդհանուր պատասխանատվությունն է կանխել դա», – նշել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում կայունության հասնելն անհնար է առանց պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման։
«Մենք աշխատում ենք բոլոր կողմերի հետ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- նշել է նախարարը։
ABC MEDIA