Նոյեմբերի 15-ից կգործարկվեն Երևան-Նյու Դելի ուղիղ չվերթերը

Նոյեմբերի 15-ից Հայաստանի և Հնդկաստանի միջև կգործարկվեն ուղիղ չվերթեր։ Այս մասին տեղեկացանք «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության պաշտոնական կայքից։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ Airbus 321-200 ինքնաթիռով:

Կայքէջում արդեն հասանելի են ավիատոմսերը Երևան-Նյու Դելի ուղղությամբ։ Արժեքը 75 հազար դրամ է։

Sputnik Արմենիա