Տոկաև․ Ղազախստանը պատրաստ է շարունակել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների համար հարթակ տրամադրել

Ղազախստանը պատրաստ է շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար հարթակ տրամադրել։ Այդ մասին Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Պետության ղեկավարը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու տրամադրել Ալմաթիի հարթակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար», - հաղորդում է Տոկաևի մամուլի ծառայությունը։

News.am